ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ա. Աղաբեկյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:
Դատախազի տեղակալը քաղաքացի Մ.-ից կաշառք է պահանջել` վերջինիս ` ժամկետային զինծառայության մեջ գտնվող որդուն գողություն կատարելու համար ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:
Քրեական գործի նախաքննությունը իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: