Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն մարտի մեկին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Եգիպտոս:
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, այցի շրջանակներում Վաշաձեն կհանդիպի իր եգիպտոսցի գործընկերների և արաբական երկրների Լիգայի գլխավոր քարտուղարի հետ:
Վրացական իշխանությունների կողմից նախաձեռնած այցի շրջանակներում նախատեսվում է ծանոթացնել եգիպտական ներկայացուցիչներին ճգնաժամից դուրս գալու և ժողովրդավարական զարգացման ուղին ընտրելու Վրաստանի փորձի հետ:
«Վրաստանի մասնակցությունը միջազգային քաղաքականությանը ավելի ու ավելի կարևոր է դառնում: Մենք պատրաստ ենք Եգիպտոսի հետ կիսվել մեր փորձով և խորհուրդներ տալ: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ պահպանել այդ երկրի հետ: Եգիպտական կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այս այցի նկատմամբ»,- հայտարարել է Կալանդաձեն: