Home / Հայաստան / Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարում են հատկապես ոստիկանները. զեկույց

Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարում են հատկապես ոստիկանները. զեկույց

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան այսօր ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցը 2010 թվականի համար:

Ներկայացնելով երկհատորյա զեկույցը` Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն ասել է, որ առաջին հատորը բաղկացած է մի քանի բաժիններից, որոնց վերաբերում են կրոնի ազատությանը, իրավապաշտպանների գործունեությանը, խոշտանգումներին, ինչպես նաև ներառում է առանձին հավելված Չարենցավանի ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի մասին: Ըստ Դանիելյանի` երկրորդ հատորը վերաբերում է ՔԿՀ-ներին, դատարաններին և հոգեբուժարաններին:

Առաջին հատորը, որում տեղ են գտել նաև խոսքի ազատության, ԶԼՄ-ների, խաղաղ հավաքների մասին նյութերը, ներկայացրել է զեկույցի խմբագիր Մարիաննա Գասպարյանը: Նրա խոսքով` այսօր մարդու իրավունքները Հայաստանում  շարունակում են ոտնահարվել, հատկապես, ոստիկանության կողմից, և դա առաջին հերթին ակնհայտ է եղել ընդդիմության կազմակերպած հանարհավաքների ժամանակ:

«Բերման են ենթարկվել քաղաքացիները, սահմանափակվել են նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքները: Մայիսի 31-ին բերման են ենթարկվել 17 քաղաքացիներ, և նրանցից երեքին մեղադրանք է առաջադրվել 316 հոդվածով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելըEpress.am)»,- ասել է Գասպարյանը:

Անդրադառնալով 2010 թվականին լրագրողների նկատմամբ իրականացված ճնշումներին` զեկույցի խմբագիրը նշել է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Կոշ» ՔԿՀ-ում իրականացված բռնությունները և նույն թերթի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ բռնությունները, որոնք տեղի ուենացան 2010 թվականի մայիսի 31-ից հունիսի 2-ը:

Գասպարյանը նաև հիշատակել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի գրասենյակի վրա հարձակման երկու դեպքերը: