Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի պաշտպան Էշլի Քոուլը կարող է տուգանվել 250 հազար ֆունտի չափով անցյալ շաբաթ «արիստոկրատների» բազայում տեղի ունեցած միջադեպի պատճառով, հաղորդում է Чемпионат.ru-ն:
Քոուլը վերցրել է 21-ամյա Թոմ Քաուենի հրացանը և կրակ արձակել:
«Մենք հետաքննել ենք այս միջադեպը և համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Այլ մեկնաբանություններ չենք կարող տալ, քանի որ դա ակումբի ներքին խնդիրն է»,- ասված է «Չելսի» ղեկավարության պաշտոնական հայտարարության մեջ: