«Դոնի Նոր Նախիջևանի հայկական համայնքի» ղեկավար Հարություն Սուրմալյանն առաջարկել է Ռոստովի շրջանի համալսարաններում հատուկ ուսանողական խորհուրդներ ստեղծել, որոնց կազմում կընդգրկվեն տարբեր ազգերի ներկայացուցիչներ:
Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, որոշումը ընդգրկվել է Ռոստովի ռեկտորների խորհրդի նիստի օրակարգում:
Սուրմալյանի կարծիքով` նման խորհուրդները կկասեցնեն ազգային հողի վրա ծագող բախումներն ուսանողական շրջանում: Միևնույն ժամանակ, կազմակերպության ղեկավարը կարևորում է այս խորհուրդներում արմատական տրամադրված երիտասարդության ընդգրկումը: