Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալյո-Մարին հրաժարական է տվել, գրում է Le Point թերթը:
Ալյո-Մարիի պաշտոնում նշանակվել է պաշտպանության նախարար Ալյեն Ժյուպեն, ով «քայլող համակարգիչ» մականունն է ստացել իր ֆենոմենալ մաթեմատիկական հիշողության պատճառով: Ակնկալվում է, որ նրա գերատեսչության ղեկավարությունը կանցնի սենատում «Հանուն ազգային շարժման» իշխող կուսակցության խմբակցության նախագահ Ժերար Լոնգեին:
Ալյո-Մարիի հրաժարականը պայմանավորված է դեկտեմբերին Թունիսում անցկացրած արձակուրդների շուրջ ծավալված սկանդալով: Հիշեցնենք, որ Թունիսում գտնվելու ընթացքում ԱԳ նախարարը օգտվում էր իշխանությունների մատուցած ծառայություններից: Հունվարին Թունիսի նախագահ Բեն Ալին պաշտոնանկ արվեց, իսկ ավելի ուշ Սարկոզին արգելեց պաշտոնյաներին իրենց արձակուրդներն անցկացնել Ֆրանսիայից դուրս: