Րոպեներ առաջ Մատենադարանի հարթակում Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքի մասնակիցներին միացան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը, Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը: Նրանք մարդկանց ծափողջույնների ներքո բարձրացան Մատենադարանի հարթակ:
Այդ ընթացքում հավաքվածներից շատերն ասում էին. «Վաղուց պետք է գայիք»:
Նշենք, որ հանրահավաքին ներկա է նաև «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես նաև գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, ովքեր վերջին տարվա ընթացքում ընդդիմությունից առանձին հասարակական գործունեության փորձ էին իրականացնել` դեմ լինելով ՀԱԿ-ի մարտավարությանը: