Հովհաննես Հովհաննիսյանը մահացել է 2008 թվականի մարտի 1-ին: Նրա մասին Epress.am-ի հետ զրույցում խոսել է կինը` Լիլյա Հովհաննիսյանը:
«Հովհաննես Հովհաննիսյանը ծնվել է 1961թ. փետրվարի 13-ին: Հաճախել է Կոնդում գտնվող դպրոցը, դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Խորհրդային բանակում: Աշխատել է որպես վարորդ, բայց ամեն ինչ ձեռքից գալիս էր: Նա նաև լավ հայր ու լավ ամուսին էր: Մենք ոսկի ենք կորցրել և չարժեր հանուն կեղտոտ ժեստերի կորցնել այդ ոսկին»: