Այս պահին Մատենադարանի հարակից տարածքում ընթացող ընդդիմության հանրահավաքին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կոչ է արել հավաքված բազմությանը հանդատրվել:
«Հարգելի ժողովուրդ, մենք պայմանավորվածություն ունենք ոստիկանների հետ, որ իրենք իրենց շատ հանգիստ են պահելու: Մենք պայմանավորվածություն ունենք, որ եթե մարդիկ շատանան, առանց լարվածության ոստիկանները կփակեն Կորյուն փողոցը, եթե ձեր մեջ լինեն մարդիկ, ովքեր իրենց ագրեսիվ կպահեն, հանդարտեցրեք նրանց և մեծ ուշադրություն մի դարձրեք», – ասել է Զուրաբյանը:
Նշենք, որ հավաքվածների թիվը գնալով ավելանում է: Կորյուն փողոցից դեպի Մաշտոցի պողոտա տանող հատվածն ամբողջությամբ փակ է: