Home / Հայաստան / Փաշինյանի վրա հարձակման առիթով քրեական գործ են հարուցել

Փաշինյանի վրա հարձակման առիթով քրեական գործ են հարուցել

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ «Կոշ» ՔԿՀ-ում անցած տարվա նոյեմբերի լույս 11-ի գիշերը կազմակերպված հարձակման դեպքի փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:

ՀՀ գլխավոր դատախազությունից մեր թղթակցին ասել են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փետրվարի 16-ին ստորագրած որոշման հիման վրա, որով նա վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի` դեկտեմբերի վերջին կայացրած որոշումը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի («Ծեծ») հատկանաիշներով: Քրեական գործի նախաքննությունն իրականացնելու է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը, քանի որ «Կոշ» ՔԿՀ-ն գտնվում է Արագածոտնի մարզի վարչական տարածքում: