Հայ Ազգային Կոնգրեսն այսօրվա քաղխորհրդի նիստին քննարկել է մարտի մեկի հանրահավաքի արդյունքները, ինչպես նաև մարտի 17-ի հանրահավաքի կազմակերպման հետ կապված հարցեր, այդ թվում` կապված ժողովրդի մոբլիզացիայի հետ: Այս մասին նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Մեր այն հարցին, թե ինչ քայլերի կդիմի Կոնգրեսը, թե իշխանությունները չկատարեն մարտի մեկի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած պահանջները, Լևոն Զուրաբյանը պատասխանել է, որ իրենք դա որոշելու են մարտի 17-ին` ամբողջ ժողովրդի հետ միասին: