Home / Հայաստան / Հայաբնակ Ջավախքի կարիքների վրա 400 հազար եվրո կծախսեն

Հայաբնակ Ջավախքի կարիքների վրա 400 հազար եվրո կծախսեն

Ջավախքում ազգային այգու կառուցման նպատակով Ախալցխայում հանդիպում է անցկացվել, որին մասնակցել են արգելանոցների Գործակալության նախագահ Գեորգի Շովնաձեն, Ջավախքի նահանգապետ Լաշա Չկադուան, շրջակա միջավայրի Համաշխարհային հիմնադրամի տնօրեն Նիկոլազ Մալազոնիան և այլ պաշտոնյաներ, հաղորդում է Georgia Online-ը:
«Տեղական ինքնակառավարման մարմինների հետ մենք քննարկել ենք Ջավախքում  ազգային այգու ստեղծման, ինչպես նաև սոցիալական նախագծերի իրականացման հարցերը: Սրանք փոքր դրամաշնորհներ են, որոնք, սակայն կնպաստեն այգու հարակից տարածքներում ապրող ազգաբնակչության սոցիալական դրության բարելավմանը»,- նշել է Շովնաձեն:
Նախագծի իրականացման վրա նախատեսվում է ծախսել 400 հազար եվրո: