Home / Հայաստան / ՀՀ նոր օմբուդսմենի շուրջ բացասական մթնորոլտ է ձևավորվել. կարծիք

ՀՀ նոր օմբուդսմենի շուրջ բացասական մթնորոլտ է ձևավորվել. կարծիք

Այսօր ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի պաշտոնում ընտրված Կարեն Անդրեասյանի նկատմամբ հասարակության մեջ արդեն իսկ կան բացասական լիցքեր:

Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ առաջին մարդու իրավունքերի պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Նա հասարակության մեջ հայտնի է իր հեռուստատեսային հաղորդմամբ, որը որոշակի բացասական լիցք է ձևավորել մարդկանց մեջ, և երկրորդ` նրա առաջարկով Ազգային Ժողովում Զանգվածային լրատվական միջոցներին վերաբերող մի օրենք է ընդունվել է քաղաքական մեծամասնության կողմից, որը բազմիցս քննադատվել է հասարակական տարբեր շրջանակներում` բացասական մթնոլորտ ձևավորելով Կարեն Անդրեասյանի շուրջ»,- ասել է Ալավերդյանը: