«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանով Արսեն Աբրահամյանը նշանակվել է ոստիկանության Արարատի մարզի վարչության պետ: Աբրահամյանը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է:
Արսեն Աբրահայմանը մի քանի ամիս առաջ ազատվել էր Նոր Նորքի ոստիկանապետի պաշտոնից և ուղարկվել է կադրերի տրամադրության տակ: Մինչ օրս Արսեն Աբրահամյանի պաշտոնանկությունը մնում է պաշտոնապես չպատճառաբանված: Մեր տեղեկություններով, Աբրահամյանի պաշտոնանկությունը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի սրտով է եղել: Նա փորձել է կանխել Արսեն Աբրահամյանի վերադարձը ոստիկանության համակարգ և փորձել է կասեցնել նրա նոր նշանակումը: Բայց Սարգսյանի ջանքերն արդյունք չեն տվել, և նա ստիպված է եղել ստորագրել համապատասխան հրամանը: