Home / Հայաստան / Մարտի 1-ին Երևանում զրահամեքենաներ են նկատել

Մարտի 1-ին Երևանում զրահամեքենաներ են նկատել

Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքից հետո Epress.am-ի հետ զրույցում ականատեսները պատմել են, որ Երևանի տարբեր հատվածներում, մասնավորապես, Ազգային պատկերասրահի բակում և «Հրազդան» ստադիոնի տոնավաճառի մոտակայքում, տանկեր և հետևակի զրահամեքենաներ են նկատել:

Հիշեցնենք, որ երեկ առավոտվանից Երևանի կենտրոնում ոստիկանների և ոստիկանական մեքենաների կուտակումներ են նկատվել, հանրահավաքի ընթացքում կարգը հարյուրավոր ոստիկաններ էին հսկում: