Մեքսիկական Խաուրես քաղաքի քաղաքապետարանն արգելել է իր աշխատակիցներին համբուրվել աշխատավայրում` ի նշան ողջույնի:
Համաձայն նոր կանոնների` քաղաքապետարանի պաշտոնյաներին արգելվել է իրենց կին գործընկերներին համբուրել ողջունելիս, իսկ 3 համբույրի դեպքում տուգանք է սպասվում և անգամ հեռացում աշխատանքից: Նման սահմանափակումներն իշխանությունները բացատրել են աշխատակիցների միջև հավասարության և փոխադարձ հարգանքի հասնելու մտադրությամբ: Համաձայն նոր հրամանի` այժմ գործընկերները պետք է սահմանափակվեն չոր ձեռքսեղմումով: