Home / Հայաստան / Մուբարաքը բուժվում է քաղցկեղից Սաուդյան Արաբիայում

Մուբարաքը բուժվում է քաղցկեղից Սաուդյան Արաբիայում

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը Սաուդյան Արաբիայում բուժվում է ենթաստամոքսային գեղձի և աղիքի քաղցկեղից: Բժիշկները Մուբարաքին քիմիոթերապիա են նշանակել: Այս մասին մարտի երկուսին հաղորդել է եգիպտական Al-Akhbar թերթը: Պարբերականի տվյալների համաձայն, Եգիպտոսի նախկին առաջնորդը գտնվում է Թաբուկ քաղաքի ռազմական բազայում:

Նշենք, որ Եգիպտոսում ծավալվող հակակառավարական ցույցերի ընթացքում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Հոսնի Մուբարաքը գտնվում է կոմայի մեջ: Տարբեր աղբյուրներ հաստատում էին, որ հեռուստատեսային ուղերձի ձայնագրության ժամանակ  Եգիպտոսի առաջնորդը երկու անգամ կորցրել է գիտակցությունը:

Իսկ Մուբարաքի հրաժարականից հետո հաղորդվում էր, որ նա գտնվում է Շարմ-էլ-Շեյխում և խորը հոգեբանական խանգարման վիճակում է, սակայն հրաժարվում է ինտենսիվ բուժում անցնել:

Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց 2011 թվականի փետրվարի 11-ին: Հրաժարականը հետևեց մոտ երեք շաբաթ տևած հակակառավարական ցույցերին: