Հայաստանյան որոշ տուրիստական գործակալություններ հիմնավորապես մասնագիտացել են մարդկանց արտագաղթը կազմակերպելու գորոծում. նրանք 3-ից մինչև 6 հազար եվրոյով կազմակերպում են ցանկացած անձի Հայաստանից մեկնումը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ընդ որում` գինը կախված է ծառայության կազմակերպման արագությունից, որոշ ընկերություններում այդ առումով ռեկորդային ժամկետ է գործում: Ասենք, 3 օրում «Շենգեն» վիզա են խփում: Ընդ որում, սրանց մեծ մասն աշխատում է ոչ թե տեղական դեսպանատների, այլ Ռուսաստանի և Վրաստանի համապատասխան դեսպանությունների հետ, որտեղ արդեն կապեր ունեն և փող տալ-առնելու հստակ մեխանիզմներ: Եվ չնայած արագընթաց գործընթացին, դրանցից շատերը «հերթի տակ» են աշխատում` դիմողների պակաս չունեն: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ որոշ գործակալություններ վայելում են բարձրաստիճան չինովնիկների հովանավորությունը: Մեր տեղեկություններով, նրանց մեջ է նաև փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: