Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին այսօր` մարտի 2-ին, խնդրել է ՄԱԿ-ին հատուկ քննչական հանձնաժողով ուղարկել Լիբիա` իրավիճակի հետազոտման նպատակով: Նման հայտարարությամբ Քադաֆին հանդես է եկել Տրիպոլիում` իշխանությունը ժողովրդին անցնելու և կառավարման նոր ձևի հայտարարման 34-ամյա հոբելյանի առիթով, հաղորդում է:
Միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն` հակակառավարական ցույցերի ընթացքում մոտ երկու հազար մարդ է զոհվել, ավելի քան չորս հազարը վիրավորվել են: