Home / Հայաստան / «Արաբական գարնան» վտանգը հասել է Ռուսաստան, Իրան, Չինաստան

«Արաբական գարնան» վտանգը հասել է Ռուսաստան, Իրան, Չինաստան

«Արաբական գարնան» շունչը դուրս է եկել արաբական աշխարհի սահմաններից`  ոտքի կանգնեցնելով ողջ մահմեդական աշխարհը և կենդանության շունչ հաղորդելով Ասիայի և Աֆրիկայի ոչ մահմեդական երկրներին, ինչպես նաև Ռուսաստանին ու Չինաստանին, գրում է Le Temps-ը:

Տեսականորեն Թեհրանը սատարում է արաբական ժողովուրդների ապստամբությունները, որոնք վկայում են, «իսլամիստական շարժումների» հզորացման, ԱՄՆ-ի ֆիասկոյի և «սիոնիստների բացարձակ պարտության» մասին: Միաժամանակ, ռեժիմը ճնշում է գործադրում բոլոր նրանց վրա, ովքեր Իրանում փորձում են նույն պահանջները ներկայացնել, ինչ արաբական ազգերը:

Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` հետաքրքրվելու համար արաբական աշխարհում ծավալվող իրադարձություններով: Առաջին պատճառը Ռուսաստանում իսլամի առկայությունն է ու մահմեդական հանրապետություններում ապստամբության «վարակի» տարածումը: Երկրորդը միջինասիական պետություններում տիրող իրավիճակն է, որտեղ գործում են Մոսկվային հարազատ բռնապետական և կոռումպացված ռեժիմները, որոնք զարմանալի կերպով հիշեցնում են արաբական երկրների ռեժիմները: Բացի դա, Ռուսաստանը ակտիվ կերպով զինամթերք է արտահանում այնպիսի երկրներին, ինչպիսին են Լիբիան, Իրանը, և անհանգստանում է այդ մատակարարումների հետևանքների համար: Այստեղից էլ ակնհայտ է Ռուսաստանի փորձը` բնորոշել արաբական հեղափոխությունները որպես «գունավոր» հեղափոխություններ», որոնք սադրել են դրսի ուժերը: