Մարտի 9-ին կայանալիք ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հանդիպման ժամանակ կքննարկվեն 2012-ին Ռուսաստանի նախագահական ընտրություններին Մեդվեդևի թեկնածության սատարումը Արևմուտքի կողմից և ընտրություններից հրաժարվելու դեպքում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի աշխատանքի տեղավորման հարցերը:
Ինչպես հաղորդում են «Независимая газета» օրաթերթի աղբյուրները, ԱՄՆ-ն մտադիր է պաշտպանել Մեդվեդի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին: Ի դեպ վարկած կա, համաձայն որի Վաշինգտոնը խաղադրույք էր կատարել Մեդվեդևի վրա դեռ 2007 թվականին, երբ Պուտինը ցանկանում էր առաջադրել Սերգեյ Իվանովի թեկնածությունը:
Հրատարակչության կարծիքով, ընտրություններին մասնակցելու Պուտինի հրաժարականի փոխարեն նրան կարող է առաջարկվել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի աթոռը: Ամերիկացիները, ինչպես և նախատեսվում էր, պատրաստ են սառեցնել Ռուսաստանում Պուտին «աջակցության խումբ» համարվող մարդկանց ակտիվները արտասահմանյան բանկերում և մերժել գործարարներին վիզա տրամադրել: Իսկ Բայդենի այցելությունը բարոյական աջակցություն կլինի երկմտող Մեդվեդևի համար:
«Եթե Պուտինը մնա կառավարության նախագահի պաշտոնում, դա միայն մի բան կնշանակի: Նա կրկին վերադառնում է տեխնիկական վարչապետի կարգավիճակին, իսկ նախագահը դառնում է լիիրավ նախագահ, ինչպիսին էր մի ժամանակ Պուտինը: Մեդվեդևը այդ դեպքում ավելի կուժեղանա, իսկ Պուտինի դերը կնվազի: Սակայն նրա համար այս իրավիճակը այնքան էլ շահեկան չէ: Այդ իսկ պատճառով միջազգային կազմակերպության ղեկավարության աթոռը նրա համար շատ լավ ելք է», – տվյալ հարցի վերաբերյալ իր ենթադրություններով է կիսվել Սոցիոլոգիայի Ինստիտուտի վերնախավի հետազոտության Կենտրոնի ղեկավար Օլգա Կրիշտանովսկայան: