2012 թվականանի օլիմպիական խաղերի մրցանակներին հավակնող Մեծ Բրիտանիայի հավաքականի 10-ից ավելի ջրային տարբեր մարզաձևերի իգական սեռի ներկայացուցիչների համար բաց ֆոտոշարք է կազմակերպվել լողավազանում:
Համարձակ ակցիան ազգային վիճակահանության անցկացման նկատմամբ ժողովրդի մոտ հետաքրքրություն առաջացնելու նպատակ էր հետապնդում:
Աղջիկներին առանձին-առանձին լուսանկարել է Daily Mail-ի լուսանկարիչ Էնդի Հուփերը, ով այնուհետև համակարգչի միջոցով հավաքել է ամենահաջողված կադրերը` տպավորիչ կոլաժ ստեղծելով: Բոլորին միաժամանակ հետաքրքիր դիրքերում նկարահանելը անհնար էր:
Ֆոտոշարքի մասնակիցների խոսքով` իրենցից շատերը քիչ ջանքեր չեն գործադրել սեփական բարդույթները հաղթահարելու, ինչպես նաև համոզելու համար իրենց հարազատներին և ընկերներին մերկ նկարահանվելու անհրաժեշտության մեջ, շատերին ստիպված են եղել պարզապես փաստի առաջ կանգնեցնել:
Լողորդուհի Սթեյսի Թոդը անգամ իր հետ մորն էր բերել, իսկ սպորտսմենուհի Լիզա Գիբսոնը ընդհակառակը, բացարձակապես չէր անհանգստանում: «Ինձ առավել անհանգստացնում էր այն,լ թե ինչպես պետք է ժպտամ և շունչս պահեմ միաժամանակ»,- պատմել է նա: