Արևմտյան Ուկրաինայում գտնվող Տրուսկովեց քաղաքում բերման է ենթարկվել Լիպեցկի հայ գործարար Սիմոն Ազիզյանին սպանած անձը: Ինչպես հայտնում է «Երկրամասը», «օրենքով գողի» «կոչմանը» հավակնող Վալերի Տիտովը ներկայումս գտնվում է բանտում և մոտ ապագայում կարտաքսվի Ռուսաստան:
2005 թվականի ապրիլի 24-ին Լիպեցկում գտնվող «Տորնադո» զվարճանքնրի կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահը, ինչպես նաև «Մասկա» ակումբի տնօրեն Սիմոն Ազիզյանը դաժան ծեծի են ենթարկվել անհայտ անձանց կողմից «Ջոկեր» խաղատանը և առևանգվել: Ականատեսների խոսով` Սիմոն Ազիզյանը եղել է խաղատանը Տիտովի ընկերակցությամբ, որտեղ նրանց միջև վեճ է ծագել, այնուհետև այն վերաճել է ծեծկռտուքի, որից հետո Տիտովի օգնականները բռնի կերպով նստեցրել են Ազիզյանին մեքենայի մեջ և տարել անհայտ ուղղությամբ:
Որոշ ժամանակ անց Տիտովին ձերբակալել են և բաց թողել` երկրի սահմանները չլքելու ստորագրությամբ, քանի որ ապացույցներ չկային, որ Տիտովը կամ նրա օգնականները առևանգել են կամ սպանել Ազիզյանին: Սակայն Տիտովը չի ներկայացել հաջորդ հարցաքննությանը, ինչի արդյունքում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Մեկ տարի անց` 2006 թվականի ապրիլին, Լիպեցկի ցեմենտի գործարանի տարածքում հայտնաբերվել էր Սիմոն Ազիզյանի դին: