Արաբական աշխարհում ծայր առած հեղափոխական ալիքը կարող է հասնել Թուրքիա, կարծում է թուրքական հետախուզության նախկին վերլուծաբան Մահիր Քայնակը:
«Հավանականություն կա, որ նման իրավիճակի ականատես կլինենք նաև Թուրքիայում, մասնավորապես, երկրի կենտրոնական և արևելյան շրջաններում»,- Քայնակի խոսքերն է փոխանցում ադրբեջանական Trend գործակալությունը:
Թուրքիայի` տնտեսապես հետամնաց արևելյան հատվածը հիմնականում բնակեցված է քրդերով, որոնց թվում են նաև «Քրդական բանվորական կուսակցության» անդամներ:
Միևնույն ժամանակ, նախկին վերլուծաբանի խոսքով, արաբական երկրներում տեղի ունեցած վերջին իրադարձությունները դրական կանդրադառնան տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի վրա, «համենայնդեպս, չեն վնասի»: