Home / Հայաստան / ՀՀԿ-ական պատգամավորը իշխանության և ժողովրդի միջև միջնորդների անհրաժեշտություն չի տեսնում

ՀՀԿ-ական պատգամավորը իշխանության և ժողովրդի միջև միջնորդների անհրաժեշտություն չի տեսնում

«Վերջնաժամկետների լեզվով խոսելը մենք անընդունելի ենք համարում, և ինքներս էլ չենք խոսում այդ լեզվով: Դա անընդունելի է», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի` իշխանություններին ներկայացրած պահանջները` հայտարարել է ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, ով նախապես փորձել է պարզել, թե կոնկրետ որ պահանջի մասին է լրագրողը ցանկանում մեկնաբանություն ստանալ. «Դե, ամեն օր մի պահանջ ասում են, ես ի՞նչ իմանամ` դուք որի հետ եք»:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` իշխանության և ժողովրդի միջև միջնորդներ անհրաժեշտ չեն:

«Երկխոսության մասին այնտեղ բարձրից կանգնած չեն հայտարարում. գալիս են, նստում մի սեղանի շուրջ ու գտնում ոսկե միջինը», – հայտարարել է Սահակյանը` նշելով, որ Սերժ Սարգսյանի իշխանության ձևավորման առաջին իսկ օրվանից իրենք բաց են եղել ցանկացած երկխոսության համար: