Անդրադառնալով մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ լուրջ որևէ բան չի ակնկալում, սակայն, իր կարծիքով, դրական գործընթացներ կսկսեն զարգանալ, գրում է «Երկիր» օրաթերթը:
«Ես համոզված եմ, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները փորձելու են ինչ-որ մի լուծում գտնել: Ես համոզված եմ, որ դրական տեղաշարժ է լինելու մարտի 5-ի հանդիպման ժամանակ»,- ասաց նա: Խոսելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների մասին` ԱԺ նախագահը հիշեցրեց` ՀՀ նախագահն ասել է, որ մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստ ենք պաշտպանել մեր հողն ու ժողովրդին, և պատրաստ ենք բանակցել երեք սկզբունքերի շուրջ` տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում և ժողովրդի ինքնորոշման իրավունք: