Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդին երկրում տեղի ունեցած հեղափոխությունից և հոր պաշտոնանկությունից հետո փորձել է ինքնասպան լինել, գրում է Ալժիրի Echorouk թերթի էլեկտրոնային կայքը:
Համալ Մուբարաքը փորձել է ինքնասպան լինել այն ժամանակ, երբ իրավապահ մարմինները փորձում էին դրամային միջոցներ առգրավել նրա մի շարք արտասահմանյան բանկային հաշիվներից:
Համալի շրջապատի աղբյուրները հաղորդել են, որ նա թույն է լցրել թեյի մեջ, խմել և այնուհետև կորցրել է գիտակցությունը: Սակայն դեպքի վայր ժամանած բժիշկներին հաջողվել է փրկել Եգիպտոսի նախկին առաջնորդի որդուն:
Պարբերականի տվյալների համաձայն` Մուբարաքի կրտսեր որդին միլիոնավոր դոլարներ ունի Իրլանդիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի և Նորվեգիայի բանկերում: Պարբերականը չի մանրամասնում, թե հատկապես երբ է նա փորձել ինքնասպան լինել: