Յեմենի Ամրան շրջանում անկացվող հակակառավարական ցույցերի ժամանակ զինվորականները սպանել են երկու ցուցարարի, հաղորդում է AFP-ն:
Ընդդիմադիր շիական առաջնորդի խոսքով, ով չցանկացավ հրապարակել իր անունը, ևս 9 մարդ վիրավորվել է:
Զինվորները կրակ են արձակել նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը պահանջող ցուցարարների ուղղությամբ: Ընդդիմադիր կայքերից մեկում հաղորդվում է, որ բախումները տեղի են ունեցել Սեմլա գյուղի մոտ` Յեմենի մայրաքաղաք Սանայից 170 կմ հեռավորության վրա:
Ընդհանուր առմամբ, Յեմենում տեղի ունեցած հակակառավարական ակցիաների և ցույցերի հետևանքով 19 մարդ է զոհվել: