Home / Հայաստան / Ռուսաստանյան կայսրության փլուզումը կլուծի Ղարաբաղի խնդիրը. կարծիք

Ռուսաստանյան կայսրության փլուզումը կլուծի Ղարաբաղի խնդիրը. կարծիք

Գաղութատիրական Ռուսաստանի` անխուսափելի և մի շարք վերլուծաբանների և քաղաքական գործիչների համար կանխատեսելի փլուզումն ամենագլխավոր և անհրաժեշտ նախապայմանն է Լեռնային Ղարաբաղում, Հարավային Օսիայում և Աբխազիայում առկա բոլոր ազգամիջյան և տարածքային հակամարտությունների կարգավորման համար: Newcaucasus.com-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ազատ Կովկաս» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Իլյաս Մուսաևը:

Նրա խոսքով` Ռուսաստանի հեռացումը Կովկասից բոլոր կովկասյան ազգերի խաղաղ ժողովրդավարական զարգացման երաշխիքն է, քանի որ այս ազգերին «համախմբում է ընդհանուր պատմությունը, մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները»:

«Առանց այս հանգամանքի, հակամարտությունների լուծմանն ուղղված միջազգային կազմակերպությունների և միջազգային հանրության բոլոր փորձերը Ռուսաստանի լուրջ հակազդեցությանը կբախվեն»,- նշել է նա: