«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, Հայաստանի իրավապահները երկրի տարածքում գտնվող բոլոր «օրենքով գողերին» զգուշացրել են ձեռնպահ մնալ ակտիվ դրսևորումներից և քրեական նախաձեռնություններից:
Հակառակ պարագայում քրեական աշխարհի պարագլուխներին սպառնացել են ազատազրկմամբ: Մեր աղբյուրները հաղորդում են, որ այս հրահանգը պայմանավորված է երկրում ակտիվ քաղաքական շրջանի մեկնարկով, որի ժամանակ իշխանությունները չեն ցանկանում ավելորդ գլխացավ ունենալ քրեական աշխարհի հետ: