«Տղերք ջան, մենք շախմատում շատ ենք հաղթել Ռուսաստանի հավաքականին, կարող ենք նաև ֆուտբոլ հաղթել»: Հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ընթացքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին նման մաղթանք է ուղղել հայաստանցի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը` մարտի 26-ին կայանալիք Հայաստան–Ռուսաստան հանդիպումից առաջ:
Հանդիպման մասին իրենց կարծիքն են հայտնել նաև Հայաստանի շախմատի հավաքականի երկու այլ գրոսմայստերներ` Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը:
«Հույս ունեմ, որ հետաքրքիր խաղ կլինի: Այս պահին Ռուսաստանի հավաքականը օպիտմալ մարզավիճակում չէ: Հուսանք, որ արդյունքը կլինի նույնքան լավ, ինչպես Սլովակիայի դեմ», – ասել է Մովսիսյանը:
Գաբրիել Սարգսյանը կարծիք է հայտնել, որ երևանյան խաղում Ռուսաստանի հավաքականը ֆավորիտ չի կարող համարվել:
«Հիմնականում նրանց առաջատարներն ինչ-որ եվրոպական թիմում նստած են պահեստայինների նստարանին: Նրանք համարվում են ուժեղ, բայց կարծում եմ` մեր հավաքականն ավելի մեծ հնարավորություն ունի հաղթելու: