«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը մարտի 2-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում` 17.03.2011թ. ժամը 16.00-23.00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Հ. Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ` ընդդիմությանը արգելվել է Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. մարտի 15-ից Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց վերաբերյալ իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 23.02.2011թ. և 02.03.2011թ. որոշումներով ընդունվել են ի գիտություն։
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի նույն որոշմամբ առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը և ժամին, իսկ Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Հ. Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա երթուղով երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։