Հայաստանի հավաքանի հարձակվող Յուռա Մովսիսյանն առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց իր նոր ակումբում՝ ռուսաստանյան «Կրասնոդարում»:
Վերջինս Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակիչում այսօր հանդիպել էր Պերմի «Ամկարին» մրցակցի հարկի տակ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում միակ գնդակի համահեղինակն է դարձել հայաստանցի ֆուտբոլիստը, ով փոխարինման էր դուրս եկել 72-րդ րոպեին:
Մովսիսյանը աջ եզրում կարողացել է գնդակը խլել «Ամկարի» ավագ Բելոռուկովից և փոխանցում կատարել տուգանային հրապարակ, որտեղ էլ Պիկուշչակը մոտ տարածությունից հարվածով չի վրիպել: Հանդիպման միակ գնդակը խփվել է 98-րդ րոպեին: