Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Անկարան ռազմական օգնություն կցուցաբերի Բաքվին:
Այս մասին երկուշաբթի Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ԱԳ նախարարի խորհրդական, պրոֆեսոր Բյուլենթ Արասը:
«Թուրքիան չի ցանկանում բախումներ տարածաշրջանում: Սակայն, եթե ղարաբաղյան հակամարտության գոտում ռազամական գործողություններ վերսկսվեն, չի բացառվում, որ Թուրքիան կսատարի Ադրբեջանին»,- Արասի խոսքերն է փոխանցում Day.az-ը: