Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը երեկ իր հերթական հանդիպումն է անցկացրել լեհական Գդանսկ քաղաքի «Լեխիա» ակումբի հիմնական կազմում: Երեկ «Լեխիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության է մատնել Բիտոմի «Պոլոնիային», իսկ Հայրապետյանը խաղադաշտում անցկացրել է 90 րոպե:
Մարտի 2-ին «Լեխիան» գավաթի խաղարկությունում ընդունել էր «Յագելոնիային»: Հանդիպումն ավարտվել էր 0:0, իսկ Հայրապետյանը դարձյալ ողջ հանդիպումն անցկացրել էր դաշտում: Նշենք, որ «Լեխիան» այս պահին չորրորդն է առաջնությունում, իսկ «Յագելոնիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, երկրորդն է: Արզումանյանը, սակայն, «Յագելոնիայում» առայժմ նստած է պահեստայինների նստարանին. Նա չի մասնակցել գավաթային հանդիպմանը, ինչպես նաև առաջնության վերջի տուրի խաղին, երբ մարտի 5-ին «Յագելոնիան» մրցակցի հարկի տակ 0:0 խաղաց «Բելhատովի» դեմ: