Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը դատարանի առջև կկանգնի կոռուպիցայի մեղադրանքով: Նախկին նախագահի նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերաբերում է այն տարիներին, երբ Շիրակը Փարիզի քաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում (1977-1995թթ.): Եթե նրա մեղքն ամբողջությամբ ապացուցվի, 78-ամյա նախկին նախագահը կարող է 10 տարվա ազատազրկման ենթարկվել` միաժամանակ 150 հազար եվրո տուգանք վճարելով:
Դատախազների կարծիքով` Շիրակը «մութ գործարքներ» էր իրականացնում, աշխատավարձ վճարելով գոյություն չունեցող աշխատակիցներին: Հայցի մեջ առկա են 7 կեղծ աշխատատեղերի մասին ապացույցներ: Փաստորեն, Ելիսեյան պալատը մեղադրում է նախկին նախագահին դրամաշորթության և վստահության չարաշահման մեջ: