Մարտի 11-ին «ՄԻԺԻ» գրասենյակում կկայանա «A Force More Powerful» («Հեղափոխության մեթոդները») ֆիլմի ցուցադրությունը:
«Աշխարհում շատ հեղափոխություններ եղել են ու հիմա էլ լինում են: Չհավաքվենք, տեսնենք ո՞նց անենք, որ ստացվի»,- նշված է Facebook-ում տեղադրված հաղորդագրության մեջ, որով կազմակերպիչները հրավիրում են մարդկանց ֆիլմի ցուցադրությանը:
«Ցուցադրվելու են 20-րդ դարի ամենակարևոր և ամենից քիչ հայտնի պատմությունները` թե ինչպես է ոչ բռնի ուժը հաղթահարել ճնշումն ու բռնատիրական կարգերը` Հարավային Աֆրիկայի պայքարը Ապարտեիդի դեմ և ՉԼեհաստանի Սոլիդարություն աշխատավորական շարժումը», – նշում են կազմակերպիչները:
Ֆիլմի տևողությունը 1 ժամ է, որին հետևելու է քննարկում: