Home / Հայաստան / Կանանց իրավունքները Հայաստանում ակնհայտորեն խախտվում են. ԱԺ պատգամավոր

Կանանց իրավունքները Հայաստանում ակնհայտորեն խախտվում են. ԱԺ պատգամավոր

Եթե ոստիկանությունը փողոցում կանգնած կանանց հանդեպ կարողանում է բռնություն կիրառել, ապա ակնհայտ է դառնում, որ մյուս բնագավառներում կանանց իրավունքները ակնհայտորեն խախտվում են:

Epress.am-ի հետ զրույցում, մարտի 8-ի առիթով խոսելով կանանց իրավունքների պաշտպանության մակարդակի մասին Հայաստանում, նման կարծիք է հայտնել ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Կանայք մեր հասարակության 50 տոկոսն են կազմում, սակայն նրանք պատշաճ կերպով ներկայացված չեն ոչ գործադիր, ոչ օրենսդիր մարմիններում»,- նշել է Փոստանջյանը:

Նա նաև մաղթել է կանանց երբեք չկորցնել իրենց հավատը, մնալ կանացի, միշտ սիրված լինել և շատ երեխաներ ունենալ:

«Այնպիսի երկրում ապրենք, այնպիսի սոցիալ-տնտեսական իրավիճակում ապրենք, որ կանայք շատ երեխաներ ունենան, որպեսզի նման դեմոգրաֆիական խնդրի առաջ չկանգնենք»,- ասել է մեր զրուցակիցը: