Հայաստանում Կանանց միջազգային տոնը` մարտի 8-ը, «մեղքի զգացողության» օրվա է վերածվել. ծաղիկների ու նվերների միջոցով, կարծես, ներողություն են խնդրում կանանցից: Նման կարծիք է Epress.am-ի հետ զրույցում հայտնել արվեստագետ Սոնա Աբգարյանը:
«Կարծես, կնոջ հետ մի ահավոր դեպք է պատահել, և այդ օրը հիվանդին տեսակցելու օրն է», – բացատրել է նա:
Մարտի 8-ը, Աբգարյանի կարծիքով, պետք է դառնա ճնշվածների իրավունքների պաշտպանության օր, «իսկ նվերները բոլորովին էլ չեն խանգարում. ինչքան շատ` այնքան լավ»:
Արվեստագետի համոզմամբ, այդ օրը հարկավոր է օգտագործել ուժեղացնելու համար սոցիալական անարդարության դեմ և մարդու իրավունքների համար պայքարը, ինչը կարելի է անել հանրահավաքների, զանազան ակցիաների, համերգների, փարթիների միջոցով: