Այսօր կանանց միջազգային օրվա առթիվ «Կանանց ռեսուրսային կենտրոնը»
կազմակերպել էր ակցիա` հասարակությանը ծանոթացնելու «ֆեմինիզմ» գաղափարի հետ:
Նրանք Բաղրամյան պողոտայով, Ազատության հրապարակով, Հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության Հրապարակ երթ են ացկացրել` մարդկանց փուչիկներ և ֆեմինիզմի մասին պատմող թերթիկներ բաժանելով:
«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ իմանան, որ ֆեմինիզմը մայրիշխանությունը չէ. ֆեմինիզմը կանանց և տղամարդկանց իրավահավասարության գաղափարն է»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել են երիտասարդները: