Քրեակատարողական հիմնարկների հովվությունը մարտի 4-ին «Արթիկ» ՔԿՀ-ում կազմակերպել է մկրտության արարողություն:
21 դատապարտյալներ մկրտվել են քրեակատարողական հիմնարկների նորանշանակ հոգևոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի, Հառիճավանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի և Շիրակի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Արշեն քահանա Սարգսյանի կողմից:
«Դուք մկրտության միջոցով լվացվեցիք ոչ միայն ձեր մեղքերից, այլև Սուրբ Հոգու շնորհները ստացաք, որպեսզի կարողանաք ձեր հետագա կյանքը ապրել ըստ Քրիստոսի պատգամների ու պատվիրանների: Իսկ Քրիստոսի ամենամեծ պատգամը դա սերն էր», – նշել է Հայր Ռուբենն իր շնորհավորական խոսքում: Այս առիթով մկրտվածներին փոխանցվել են մկրտության խաչեր՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից, հայտնում են Մայր Աթոռից: