Home / Հայաստան / Լիբիայում տիրող իրավիճակը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի. կարծիք

Լիբիայում տիրող իրավիճակը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի. կարծիք

Լիբիայում ծավալվող իրադարձություններին ռազմական միջամտություն ցուցաբերելը, որի հնարավորությունը ներկայումս քննարկում են աշխարհի տարբեր երկրների առաջնորդները, կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի: Նման մտավախություն է հայտնել Իտալիայի Ներքին գործերի նախարար Ռոբերտո Մարոնին:

«Չափազանց վտանգավոր է Լիբիային ռազմական միջամտությամբ սպառնալ»,- հայտարարել է իտալացի նախարարը: Արդյունքում մենք կարող ենք այս տարածքը վերածել նոր Սոմալիի կամ Աֆղանստանի, որտեղ ահաբեկչությունը իր համար սնուցվելու միջավայր կգտնի»:

Ռոբերտո Մարոնին նշել է, որ նրան մտահոգում է «ռազմական մեթոդների կողմնակիցների դիրքորոշումը, ովքեր կարճ ճանապարն են ընտրում` չհասկանալով, որ ռազմական միջամտությունը կարող է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը դառնալ»: Իտալացի քաղաքական գործչի կարծիքով, ավելի էական է միջազգային հանրության տնտեսական միջամտության շնորհիվ  Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում  կայունության ապահովումը և այս տարածաշրջաններում յուրօրինակ նոր «Մարշալի նախագծի» (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի վերականգնման ծրագիր-Epress.am) ստեղծումը: