Home / Հայաստան / Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

2011 թվականի մարտի 9-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Փետրվարի 2-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է երեք տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 65-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ այս ընթացքում Հայաստանի հավաքականը մեկ հանդիպում է անցկացրել. Փետրվարի 9-ին կայացած ընկերական խաղում մեր թիմը պարտվել է Վրաստանի ընտրանուն 1:2 հաշվով:

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, երրորդ տեղում է Գերմանիայի հավաքականը:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի ապրիլի 13-ին:

1. Իսպանիա – 1880 (միավոր)
2. Հոլանդիա – 1730
3. Գերմանիա – 1486
4. Արգենտինա – 1412
5. Բրազիլիա – 1411
6. Անգլիա – 1212
7. Ուրուգվայ – 1172
8. Խորվաթիա – 1071
9. Պորտուգալիա – 1060
10. Հունաստան – 1038
13. Ռուսաստան – 956
22.
Սլովակիա – 861
33. Ուկրաինա – 707
34. Իռլանդիա – 699
37. Բելառուս – 634
54. Լիտվա – 541
65. ՀԱՅԱՍՏԱՆ – 501
72. Վրաստան – 469
75. Լատվիա – 448
77. Ուզբեկստան – 438
82. Էստոնիա – 407
83. ՆՀՀ Մակեդոնիա – 400
87. Մոլդովա – 383
100. Ադրբեջան – 320
132. Ղազախստան – 178
141. Տաջիկստան – 113
154. Թուրքմենստան – 94
174. Ղրղզստան – 49
202. Անդորրա – 0

Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները` 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում: