Երուսաղեմի թանգարանից գողացել են «Խաչված ձեռքերով մերկ Բալզակը» բրոնզե արձանը, որի հեղինակն է հայտնի ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը: Քանդակի կորստի մասին հայտնի է դարձել թանգարանի` մի քանի տարի տևած վերանորոգումից հետո:
Քանդակը զարդարում էր թանգարանի այգին և վերանորոգման ընթացքում պահոցում էր գտնվում: Ինչպիսի հանգամանքներում է այն անհետացել, հայտնի չէ: Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` թանգարանի աշխատակիցները շատ հաճախ չեն էլ ստուգում դրսում կանգնեցված արվեստի գործերը: Բացի դրանից, այգում բացակայում են տեսահսկման սարքեր: