El Al ընկերությունը հաստատել է լուրերն այն մասին, որ ընկերության ուղեկցորդուհիներից մեկն անցյալ ամիս թռիչքի ընթացքում ծեծի է ենթարկվել ուղևորների կողմից:
El Al ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել Լոնդոնի օդանավակայանում: Ուղեկցորդուհիները խնդրել են ուղևորներին իրենց տեղերը զբաղեցնել և ամրագոտիները կապել: Ուղևորներից մեկը` 60-ամյա մի տղամարդ, հրաժարվել է կատարել պահանջները:
Ուղեկցորդուհին կանչել է ավագ գործընկերոջը: Զայրացած ուղևորը արդյունքում նրան դաժան ծեծի է ենթարկել:
Ժամանումից անմիջապես հետո ուղևորը ձերբակալվել է բրիտանական ոստիկանության կողմից: