Home / Հայաստան / Պատգամավորը ՀԱԿ-ի մարտավարության մեջ փոփոխություն է նկատել

Պատգամավորը ՀԱԿ-ի մարտավարության մեջ փոփոխություն է նկատել

Ընդդիմությունը միշտ էլ իր զինանոցում ունենում է արդարացի պահանջներ, սակայն դրանք ուլտիմատումի ձևով չի կարելի ներկայացնել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը, խոսելով Հայ Ազգային Կոնգրեսի` մարտի 1-ի հանրահավաքին հնչեցրած 15 պահանջների մասին, ասել է, որ ՀՀ իշխանությունը միշտ կոչ է անում երկխոսության, սակայն «որևէ ուլտիմատում չի դնում»:

«Առաջին հերթին, այդ երկխոսությունը պիտի ընդդիմության մեջ լինի: Ես կուզենայի, որ երկխոսության օրինակ ցույց տար հենց ընդդիմադիր դաշտը»,- ասել է Հարությունյանը:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ՀԱԿ-ի ներկայացրած 15 պահանջների մեջ վերջինիս մարտավարության փոփոխություն է նկատել.

«Եթե նախկինում նրանք պահանջներ ներկայացնելիս ասում էին, որ պետք է բավարարվեն անխտիր բոլոր պահանջները, ապա այս դեպքում նշվում է, որ դրանց զգալի մասի բավարարման դեպքում կարելի է սկսել երկխոսություն: Այստեղ կարելի է Կոնգրեսի դիրքորոշման մեղմացում նկատել»,- կարծիք է հայտնել Սաֆարյանը: