Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպության տվյալների համաձայն, Վրաստանը աշխարհում հինգերորդ տեղն է զբաղեցնում ոստիկանական համակարգում կոռուպցիայի ցածր մակարդակի ցուցանիշներով, հաղորդում է Грузия-online-ը:
Զեկույցում նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում 9 պետական հաստատություններից ընդամենը մեկում բնակչության 3%-ը կաշառքներ է տվել:
Այս ցուցանիշով Վրաստանը դասվում է աշխարհի ամենաչկոռումպացված երկրների շարքին` Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իսրայելի, Լեհաստանի, Նորվեգիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և մի շարք այլ զարգացած երկրների հետ միասին:
Հարցման մասնակիցների 78%-ը գտնում է, որ վերջին 3 տարիների ընթացքում կոռուպցիայի մակարդակը Վրաստանում նվազել է, և ընդամենը 9 % -ը հակառակ կարծիքի է: