Learjet ընկերության լիբիական ինքնաթիռը, որը նախատեսված է VIP անձանց համար, չորեքշաբթի հատել է Հունաստանի օդային սահմանը և վայրէջք կատարել Կահիրեյում: Այս մասին հաղորդել է Հունաստանի ազգային անվտանգության գլխավոր շտաբի ներկայացուցիչը:
«Learjet ինքնաթիռը մեկնել է Տրիպոլիից և վայրէջք կատարել Կահիրեում, ճանապարհին այն հատել է Մալթայի և Հունաստանի օդային սահմանները»,-լրագրողներին հաղորդել է շտաբի ներկայացուցիչը: Նա չի կարողացել հաստատել կամ հերքել ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, թե արդյոք Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին կան նրա ընտանիքի որևէ անդամ ինքնաթիռի մեջ են գտնվել, թե ոչ: