Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ սկսվել են 1827 թվականի Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշահամալիրի նորոգման և բարեկարգման աշխատանքները: Օշականի ճակատամարտում պարսկական զորքերի հանդեպ տարած հաղթանակը 1833-34 թվականներին հուշարձանով է հավերժացվել:
Ներկայումս հուշարձանի նորոգման աշխատանքներով զբաղվում է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը, որը ստեղծվել է 2009 թվականին: Հիշեցնենք, որ այդ կազմակերպությունը վերականգնել է նաև ռուս զինվորներին նվիրված Գյումրիի «Պատվո բլուր» հուշարձանը: 2010 թվականի օգոստոսի 20-ին հուշարձանի բացմանը մասնակցեցին նախագահներ Դմիտրի Մեդվեդ և Սերժ Սարգսյանը: