Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով իր անհանգստությունն է հայտնում Բաքվում վերջին օրերին երիտասարդ ակտիվիստների ձերբակալման և խոշտանգման վերաբերյալ:
Հայտարարության մեջ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում զսպվածություն պահպանել և հարգել մարդկանց հավաքներ իրականացնելու իրավունքը:
Իրավապաշտպան կազմակերպությունը նախկին պատգամավորի թեկնածու Բախթիյար Հաջիևի ձերբակալությունը համարում է ճնշում նրա նկատմամբ, և քաղաքական դրդապատճառ են տեսնում Սահավաթ Սոլթանլիի և Ռաշադաթ Ախունդովի ձերբակալությունների հարցում:
Freedom House-ի գործադիր տնօրեն Դևիդ Կրեմերը հայտարարել է, որ ակտիվիստների հետապնդումը ոչ միայն միջազգային քննադատության կհանգեցնի, այլև կուժեղացնի Ադրբեջանում սոցիալական բողոքի ալիքը:
«Շարունակվող ձերբակալությունները և խոսքի ազատության սահմանափակումները խոսում են ոչ թե ուժի, այլ Ադրբեջանի իշխանությունների թուլության մասին»,- կարծում է Կրեմերը:
Freedom House-ը դատապարտել է նաև Facebook սոցիալական ցանցի և Twitter միկրոբլոգի սահմանափակումները Ադրբեջանում: